Յուրա Մովսիսյան. Ոստիկաններ, դադարեցրեք բռնությունը20 ապրիլի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Շվեդական «Յուրգորդեն» ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բողոքի ակցիաներին: Նա հանրահավաքներից մեկի լուսանկարն է հրապարկել: «Այս նկարը լավագույնս բնութագրում է մեր ժողովրդին: Մարդիկ միասնաբար կանգնած են մեկը մյուսի կողքին` անկախ տարիքից և սեռից: Ոստիկաններ, դադարեցրեք բռնություն գործադրել ձեր սեփական քույրերի և եղբայրների նկատմամբ», - ասել է ֆուտբոլիստը: Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ապրիլի 20-ին դրանք ևս շարունակվում են: Ցուցարարները մեքենաներով արգելափակում են Երևանի մի շարք փողոցներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |