Թուրքիան բարեփոխումների կարիք է զգում անկախ այն բանից, կդառնա նա ԵՄ-ի անդամ թե ոչ31 մարտի 2008 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքացիական անվտանգության կոմիտեի ժողովրդավարական կառավարման ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի ղեկավարած պատվիրակությունը մարտի 24-27-ը գտնվում էր Անկարայում եւ Ստամբուլում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ի 10 անդամ երկրների ներկայացուցիչները: Թուրքիայի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես ԵՄ-ի պաշտոնական անձանց եւ անկախ փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության օրակարգի գերակա ուղղությունները, ներառայալ Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման գործընթացը, նրա տարածաշրջանային նկրտումները, քրդական խնդիրը եւ ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դանդաղեցման վերաբերյալ եւ հայտարարել են, որ եվրոպական կողմի ներկայացրած պատճառները սոսկ արդարացումներ են, որոնք թաքցնում են այն, որ որոշ եվրոպացի առաջնորդներ չեն ցանկանում տեսնել Անկարային իրենց շաքերում եւ Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի հակասական դիրքորոշումը: Պաշտոնական Անկարան մերժել է ԵՄ-ի եւ Թուրքիայի արտոնյալ գործընկերության վերաբերյալ առաջարկը: Թուրքիայի իշխանությունները ափսոսանք են հայտնել 6 կետերով բանակցությունները դադարեցնելու կապակցությամբ, որոնք վերաբերում են Անկարայի մերժմանը բացել օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի նավերի եւ ինքնաթիռների համար, ինչպես նաեւ դատապարտել են հակասական դիրքորոշումները ԵՄ-ում Կիպրոսի հարցով: Թուրքական կողմն ընդգծում է նաեւ, որ ԵՄ-ն չի կատարել պարտավորությունների իր մասը եւ դեռեւս հրաժարվում է առեւտրային կապեր հաստատել թուրքական եւ կիպրոսյան իշխանությունների միջեւ: Այնուամենայնիվ, թուրքական իշխանությունները հույս են հայտնել, որ շուտով Կիպրոսում իշխանափոխությունից հետո խնդիրը կլուծվի: Թուրքիայի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները հաստատեցին իրենց պարտավորությունները բարեփոխումների իրագործման ոլորտում, որոնք, ըստ իրենց, անհրաժեշտ են անկախ այն բանից, կդառնա Թուրքիան ԵՄ-ի անդամ թե ոչ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |