Ռուսաստանն ու Հայաստանը մայիսին համաձայնագիր են կնքելու տիեզերական բնագավառում համագործակցության մասին 1 ապրիլի 2008 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Անատոլի Պերմինովը աշխատանքային հանդիպում է անցկացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Կադաստրի եւ անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի հետ, հաղորդում է Ռոսկոսմոսի մամլո ծառայությունը:Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին տիեզերական բնագավառի տարբեր փորձագետներ, իսկ հայկական կողմից «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնի» մասնագետներ: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների խնդիրների եւ ուղղությունների շուրջ: Հանդիպմանը քննարկվել են տիեզերական տեխնոլոգիաների օգտագործման բնագավառում առաջնային ուղղությունները` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը: Կողմերը որպես դրական քայլ նշել են համատեղ գործողությունները Հայաստանում Տիեզերական մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նախագծի իրականացման ուղղությամբ: Ելնելով նրանից, որ կոնկրետ աշխատանքների հաջողության համար անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք, կողմերի կնքած ամփոփիչ փաստաթղթում արտացոլված է այս տարվա մայիսին կնքվելիք երկկողմանի միջգերատեսչական համաձայնագրի մշակման եւ ստորագրման մասին որոշումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |