Հարավային և Հյուսիսային Կորեաների նախագահները կհանդիպեն սահմանագծին![]() 26 ապրիլի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն ապրիլի 29-ին կհանդիպեն երկու երկրների սահմանագծին: Այդ մասին հայտնել է հարավկորեական նախագահի աշխատակամը: Մուն Չժեն Ինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ տեղական ժամանակով առավոտյան 10:30-ին՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ նրանք կշարժվեն դեպի սահմանամերձ Փհանմունջոմ գյուղը, որտեղ մեկ ժամ անց կմեկնարկեն բանակցությունները: Այդպիսով, հատելով սահմանազատման գիծն ապառազմականացված գոտում, որը բաժանում է երկու պետությունները, Կիմը կդառնա Հյուսիսային Կորեայի Ժողովրդավարական Հանրապետության առաջին ղեկավարը, որը վերջին 65 տարում ոտք կդնի Հարավային Կորեա, գրում է Deutsche Welle-ն: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը փաստացի գործում է 1950-53թթ. Կորեական պատերազմի ավարտից ի վեր, սակայն պետք է փոխարինվի նոր մեխանիզմով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |