ԼՂՀ խորհրդարանում քննարկում են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին իր աշխատանքներն է սկսել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բանակցային գործընթացի հիմնական տենդենցների մասին հաղորդմամբ ելույթ կունենա ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը կպատասխանի նիստի մասնակիցների հարցերին: Նիստի վերջում կայանալու է մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի եւ Գեորգի Պետրոսյանի ճեպազրույցը լրագրողների համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---