ԱՄՆ-ից վիրաբույժը Երևանում մաշկի գերաճի և խալերի անվճար հեռացում կիրականացնի26 ապրիլի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից 26-ը «Կոսմետիկ գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակում Հայաստան կայցելի Ամերիկյան վիրաբույժների խորհդի կողմից երաշխավորված վիրաբույժ Մարիա Ազիզյանը, ով անվճար բժշկական ծառայություններ կտրամադրի: Մասնավորապես, նա մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում կիրականացնի: Բժիշկ Ազիզյանը նաև մաշկի վնասվածքների մասով անվճար խորհրդատվություն կանցկացնի: Կոսմետիկ այդ աշխատանքները կիրականացվեն Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում: Գրանցվել կարող են բոլորը, բայց քանի որ տեղերը սահմանափակ են, պետք է նախապես զանգահարել (043) 152-552 հեռախոսահամարով և հերթագրվելու: Դիմողներից կպահանջվի հիվանդության պատմությունն ու ալերգիայի առկայության մասին տեղեկություններից բացի իմանալ նաև բոլոր այն դեղորայքների անվանումները, որոնք նրանք ընդունում են: Բոթեքս/ֆիլերներ կամ կնճիռները վերացնող սրսկումներ չեն առաջարկվելու: Մարիա Ազիզյանը Բոստոնում իր մասնավոր կլինիկան ունի, որտեղ տարբեր տեսակի մաշկային պրոցեդուրաներ է կատարում, ինչպես կոսմետիկ, այնպես էլ քաղցկեղային: Նա Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |