ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում 3 ապրիլի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Բուխարեստում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց խնդրանքով: Այդ մասին հանդիպման ավարտին լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, լարված հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անգամ «վճռականորեն եւ կոշտ շարադրել է իր դիրքորոշումը» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Պետության ղեկավարը բացատրություններ է պահանջել համանախագահներից այն դիրքորոշման կապակցությամբ, որ իրենց ներկայացրած երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը զբաղեցրել էին ՄԱԿ-ում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի քվեարկության ժամանակ: Փորձելով հիմնավորել եւ պարզաբանել իր դիրքորոշումը, համանախագահներն ընդգծել են, որ լիովին սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն հատուկ հայտարարության մեջ, որը նրանք պատրաստվում են տարածել, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |