Մխիթարյանն 1-ին ֆուտբոլիստն է, որը նույն խաղաշրջանում գոլ է խփել ՄՅՈւ կազմում և գրավել նույն թիմի դարպասը![]() 30 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման ընթացքում: Մխիթարյանն առաջին ֆուտբոլիստն է, որը նույն խաղաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և գրավում այդ նույն թիմի դարպասը, հայտնում է Opta-ն: Ինչպես ասվում է «Արսենալի» պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, եղան մի քանի սուր գրոհներ, և հատկապես սուր ստացվեց Մեյթլանդ-Նայլզ և Մխիթարյանի մասնակցությամբ կոմբինացիան, որն ավարտվեց վերջինիս հարվածով, որը բավականին վտանգավոր էր հակառակորդի համար: «Եթե Հենրիխի հարվածն առաջին խաղակեսում միայն անհանգստացրեց Դավիթ դե Խեային, ապա նրա դիպուկ հարվածը 51-րդ րոպեին թեթև շոկ առաջացրեց «Օլդ Թարֆորդում»,-ասվում է հրապարակման մեջ: Սա առաջին խաղն էր Հենրիխի համար ապրիլի 5-ից ի վեր, երբ նա վնասվածք ստացավ ԲԿՄԱ հետ խաղում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |