Թրամփն ուզում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին

Թրամփն ուզում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կազմակերպել ապառազմականացված գոտում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին Փհանմունջոմ բնակավայրում:Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Twitter-ում նա որպես երկխոսության հնարավոր հարթակ հիշատակել էր այսպես կոչված «Խաղաղության տունը»:

Հետագայում լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ «հրաշալի գաղափար» է համարում սահմանամերձ գոտու ընտրությունը որպես բանակցային վայր, քանի որ հաջողության դեպքում «մեծ տոնախմբությունը»տեղում կլինի, ոչ թե «երրորդ երկրում»: Ընդ որում Սպիտակ տանը լրագրողներին նա ասել էր, որ որպես երրորդ երկիր դիտարկում է Սինգապուրը, գրում է Deutsche Welle-ն:

Ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ վայրում Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի միջկորեական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման մասին, ինչպես նաև պատերազմական վիճակի պաշտոնական վերացման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---