Փաշինյան. Չխոչընդոտել ԱԻՆ, ՊՆ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժը

Փաշինյան. Չխոչընդոտել ԱԻՆ, ՊՆ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, որը փաստացի ղեկավարում է հակակառավարական շարժումը, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չխոչընդոտել ԱԻՆ, շտապ օգնության և ՊՆ մեքենաների տեղաշարժը: Փաշինյանը նաև հայտարարել է, որ պետք չէ փակել դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհները:

Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրել էր նաև ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: «Հեղափոխության բոլոր մասնակիցներին հատուկ խնդրում եմ չխոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին »,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---