ՄԻՊ. Փակ ճանապարհների պատճառով բժիշկները չեն կարողանում տեղ հասնել

ՄԻՊ. Փակ ճանապարհների պատճառով բժիշկները չեն կարողանում տեղ հասնել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից ահազանգեր է ստանում այն մասին, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ: Այդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին և այլն: Այդ մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

«Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ:

Ըստ աղբյուրի՝ խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր», ,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նշվում է, որ մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---