Էդվարդ Օ'Հարան հուսով է, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան այնուամենայնիվ կկայանա

PanARMENIAN.Net - Կողմերին չհաջողվեց որեւէ առաջընթաց գրանցել վերջին երկու ամիսներին ԵԽԽՎ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման առաքելության հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԽԽՎ մշակույթի, կրթության եւ գիտության կոմիտեի Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրման գծով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Էդվարդ Օ'Հարան: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ առաջընթաց բանակցություններում այնուամենայնիվ կլինի` ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ: «Ես հուսով եմ, որ մեկ անգամ եւս կքննարկվեն այցի բոլոր ասպեկտները եւ կողմերը կաշխատեն առաջընթացի հասնել»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ԵԽԽՎ առաքելության այցը Հարավային Կովկաս պետք է կայանար դեռեւս 2007թ. սեպտեմբերին, սակայն կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով այն հետաձգվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---