Փաշինյանը բժշկական հետազոտություն է անցել

Փաշինյանը բժշկական հետազոտություն է անցել

PanARMENIAN.Net - Վարչապետի թեկնածու, համաժողովրդական շարժման փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ամբողջական բժշկական հետազոտություն է անցել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ․ անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին եւ պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում»,-ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է նաև, որ առողջական խնդիրներ չունի, միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---