Yerevan2800.am-ը 4 լեզվով կպատմի Երևանի ու 2800-ամյակի միջոցառումների մասին

Yerevan2800.am-ը 4 լեզվով կպատմի Երևանի ու 2800-ամյակի միջոցառումների մասին

PanARMENIAN.Net - «Երևան 2800» մշակութային հիմնադրամը գործարկել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը:

Կայքում տեղադրվելու են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին առնչվող բոլոր նորությունները, լուսաբանվելու են նախատեսված միջոցառումները: Արդեն գործում է կայքի նորությունների բաժինը: Մոտ օրերս գործարկվելու են նաև մյուս բաժինները, որոնցում ներակայացվելու է Երևանի ստեղծման ժամանակագրությունը, հիմնադրման 2800-ամյակի տոնական միջոցառումների օրացույցը: Yerevan2800.am-ում կընդգրկվեն նաև հարցազրույցներ հայտնի երևանցիների հետ, հետաքրքիր պատմություններ, ակնարկներ Երևանի մասին: Կայքն ունենալու է նաև ինտերակտիվ բաժին, որտեղ կգործի շատերի կողմից սիրված քուիզերի ձևաչափը:

Yerevan2800.am-ը գործելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կայքի նյութերը տարածվելու են սոցցանցերի պաշտոնական էջերում, որոնց հղումները կարող եք գտնել կայքի գլխավոր էջում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---