ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են 7 մայիսի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ է գրանցվել: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2018-ին 2017-ի դիտարկվող ամիսների համեմատ ամսական միջին աշխատավարձն աճել է 7060 դրամով կամ 4.3%-ով, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 18,029–ով կամ 3,7%-ով: 2018-ի 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով կամ 24,8%-ով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |