ԿԳՆ. Բացառել պարտադիր դրամահավաքը «Վերջին դասին» ընդառաջ

ԿԳՆ. Բացառել պարտադիր դրամահավաքը «Վերջին դասին» ընդառաջ

PanARMENIAN.Net - Պարտադիր դրամահավաքը «Վերջին դասին» ընդառաջ անհրաժեշտ է բացառել: Այդ մասին ասվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի շրջաբերական նամակում:

Նամակը հասցեագրված է ՀՀ մարզպետներին և ժանանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ:

ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ:

Նշվում է, որ անհրաժեշտ է բացառել նաև անհարկի ծախսերի որևէ պարտադրանքը: «Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»-,ասվում է շրջաբերականում:

Ավելի վաղ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամԱրայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պահանջում եմ դպրոցներում դադարեցնել ավարտական քննությունների և վերջին զանգի հետ կապված դրամահավաքները, գումարներն էլ վերադարձնել ծնողներին: Գալիս են միանգամայն ուրիշ ժամանակներ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---