Ապրիլի 17-ին տեղի կունենա ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի նիստը 5 ապրիլի 2008 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Կիեւում ապրիլի 17-ին տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության` ՍԾՏՀ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Ինչպես հաղորդում է proUA-ն, գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանի ԱԳՆ-ին փոխանցեց Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւը Երեւան կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ Եվրամիության եւ ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 14-ին Կիեւում: 2007թ. նոյեմբերի 1-ին Ուկրաինան ստանձնեց նախագահությունը ՍԾՏՀ-ում, մայիսին ՍԾՏՀ նախագահությունն անցնում է Հայաստանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |