Լիտվան ողջունում է Եվրահանձնաժողովի ձգտումը շարունակել համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Եվրահանձնաժողովը «2007 թվականին Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման» կոմունիկատ է հրապարակել Խորհրդարանի եւ Խորհրդի համար եւ զեկույցներ է տարածել Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Եգիպտոսում, Վրաստանում, Իսրայելում, Հորդանանում, Լիբանանում, Մոլդովայում, Պաղեստինում, Սիրիայում, Թունիսում եւ Ուկրաինայում բարեփոխումների ոլորտում գրանցած առաջընթացի մասին: Այդ մասին ասվում է Լիտվայի արտգործնախարարության հայտարարության մեջ:



«Արտգործնախարարությունը ողջունում է Եվրահանձնաժողովի ձգտումը շարունակել համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների հետ, որոնք ցանկություն են հայտնել եւ տիրապետում են անհրաժեշտ ունակությունների: Եվրահանձնաժողովի կոմունիկատն արտացոլում է Լիտվայի տրամադրվածությունը` ակտիվորեն սատարել Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի եւ ԵՄ երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ:



«Չափազանց կարեւոր է ապագայում եւս համապատասխան գնահատական տալ ԵՄ-ի արեւելյան հարեւաններին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման գործում: Իրենց հերթին այդ երկրները պետք է հետագայում եւս ակտիվորեն ներքին բարեփոխումներ անցկացնեն եւ ամրապնդեն երկկողմ հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-ասել է արտգործնախարար Պյատրաս Վայտեկունասը:



«Եվրահանձնաժողովի ընդունված փաստաթղթում տրվում է գործընկեր երկրների առաջընթացի ուսումնասիրությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական համագործակցությունը, տնտեսությունը, միգրացիան, էներգետիկան, տրանսպորտը, գիտական հետազոտությունները, ուսանողների եւ երիտասարդների շարժունակությունը: Հանձնաժողովը ուշադրություն է դարձնում առկա խնդիրներին հատկապես կոռուպցիայի, մարդու իրավունքների պաշտպանության եւ դատարանների անկախության ոլորտներում:



Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ չորս երկիր, այդ թվում Ուկրաինան եւ Մոլդովան առավելագույն առաջընթացն են գրանցել գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման գործում: Մոլդովան ակտիվորեն կատարել է ստանձնած պարտավորությունները եւ հստակ քաղաքական վճռականություն է ցուցաբերում սկսած գործը շարունակելու հարցում: Կոմունիկատում նշվում է, որ ի գիտություն ընդունելով ընթացիկ տարվա փետրվարին Խորհրդի եզրակացությունները, ԵՄ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Մոլդովայի հետ ամրագրված համագործակցության մասին նոր պայմանագիր կնքելու շուրջ: Զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ, հանձնաժողովը մտադիր է շարունակել Ամրագրված համագործակցության մասին նոր պայամանգրի շուրջ բանակցությունները, որը ներառում է նաեւ առավել սերտ ազատ առեւտրային համագործակցություն»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---