Reuters. Սերժ Սարգսյանը հրաժարականից առաջ «հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ»10 մայիսի 2018 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին իր հրաժարականի մասին հայտարարելուց 24 ժամ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի պաշտոնյաների հետ: Այդ մասին հայտնում է Reuters-ը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով, որը չի ցանկացել հրապարակել անունը: Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Սարգսյանի հրաժարականից մի քանի օր առաջ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունեցել ինչպես բողոքի շարժման առաջնորդի, այնպես էլ իշխող վերնախավի հետ, «որը կառչում էր իշխանությունից», հայտնել է իրավիճակին ծանոթ 3 աղբյուր: Փաշինյանի կողմնակիցներին առաջարկվել է փողոցներում կրել միայն հայկական ազգային խորհրդանիշներ, խուսափելու համար համեմատություններից Ուկրաինայի իրադարձությունների հետ, որտեղ փողոցներում շատ էին ԵՄ դրոշները, ինչը զայրացրել էր Մոսկվային: Սարգսյանը, որը 10 տարի կառավարել է երկիրը, ևս կապի մեջ էր ՌԴ պաշտոնյաների հետ, քանի որ «պայքարում էր գոյատևման համար», ասել է դիվանագիտական աղբյուրը: Այդ 24 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանն ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմի անդամների և պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ինչն ավելի լայն իրավունքներ կտար ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարում, գրում է թերթը: ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն այն ժամանակ հայտարարեց. «Մենք 2 տարբերակ ունեինք՝ կամ ԱԺ-ն արտակարդ դրություն էր հայտարարում, կամ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս: Սակայն արտակարգ դրությունը մտցնելը հարցի լուծում չէր լինի, այլ միայն կհետաձգեր»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |