«Սասնա ծռերի» անդամներին ազատ չեն արձակել՝ մերժելով միջնորդությունը

«Սասնա ծռերի» անդամներին ազատ չեն արձակել՝ մերժելով միջնորդությունը

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 10-ին շարունակվել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը, որն առաջին անգամ վարում էր դատավոր Արշակ Վարդանյանը:

Դատավորի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոց կալանքը փոխելու և նրանց ազատ արձակելու մասին միջնորդությունները մերժվել են, գրում է «Այսօր»-ը։

Գործով անցնում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը, Տիգրան Մանուկյանը,Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Գագիկ Եղիազարյանը, Թորոս Թորոսյանը, Գևորգ Իրիցյանը, Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը, Արամ Մանուկյանը և Մարտիրոս Հակոբյանը։

Գործը մինչ այս քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն այն մակագրվել է Արշակ Վարդանյանին։

Երբ դատավորը ներկայացրել է այս գործով մեղադրյալների փաստաբանների միջնորդությունները մերժելու մասին որոշումը, դահլիճում ներկաները սկսել են վանկարկել «ամո՜թ-ամո՜թ»։ Դրանից հետո նրանք լքել են դատարանի դահլիճը։ Նիստը բոյկոտել են նաև ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները, բացի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանից։

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 18-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---