Թուրքիայի ԱԳ նախարարն անիծել է Իսրայելին15 մայիսի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումներին, որի ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Նա անիծել է Իսրայելին: «Ես անիծում եմ Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը։ Դա կոտորած է։ Եվ դրա մեղավորը ԱՄՆ է, ով հակառակ ամբողջ աշխարհին, այդ քայլը արեց։ ԱՄՆ-ն անօրինական կերպով Թել Ավիվից իր դեսպնատունը տեղափոխեց Երուսաղեմ»,-ասել է Չավուշօղլուն պնդելով, որ այդ որոշումը վնաս է հասցրել հենց ԱՄՆ-ի հեղինակությանը աշխարհում, հայտնում է Ermenihaberը: Չավուշօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ։ Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: Ընթերցեք նաև.Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |