«ԶԱՐՈՒԲԵԺՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսական «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերությունը պատրաստ է մի շարք ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են էներգետիկան, շինարդյունաբերությունը` տեղական հումքի եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Այդ մասին հայտարարել է «Զարուբեժստրոյմոնտաժ» ԱՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Բաբայանցը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում: Այդ կապակցությամբ «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերությունը ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ կստորագրի համապատասխան արձանագրություն` մտադրությունների մասին: Հայաստանի վարչապետը հավաստիացրել է ռուսական ընկերության ներկայացուցիչներին այդ ծրագրերի իրագործմանը հայկական կառավարության աջակցություն ցույց տալու պատրաստակամության մեջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---