Նախարարը №189 դպրոցում դրամահավաքի նյութերը փոխանցել է ոստիկանապետին. Ծնողները բողոքում են

Նախարարը №189 դպրոցում դրամահավաքի նյութերը փոխանցել է ոստիկանապետին. Ծնողները բողոքում են

PanARMENIAN.Net - ՀՀ կրության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպքի նյութերը փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել։

Նախարարը մայիսի 18-ին այցելել էր դպրոց ու պարզել, որ վերջին զանգի համար նվերներ գնելու նպատակով դպրոցում 15.000-ակամ դրամ են հավաքել։ Հարությունյանի խոսքով, ամբողջ դասարանից միայն երկու ծնող է այդ մասին բարձրաձայնել։

Ըստ Հարությունյանի, դպրոցի մի քանի ծնող միջադեպից հետո ԿԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ մեղադրելով նախարարին «շոու անելու մեջ»։

«Շոու չեմ անում, հիմա բոլոր այդ տեսանյութերը, այդ մարդկանց անուններով, ինչպես և խոստացել էի, փոխանցել եմ ոստիկանապետին, որպեսզի հետաքննություն սկսվի։ Անմեղության կանխավարկածից ելնելով այս պահին ոչ մեկին չենք մեղադրում, վստահ եմ՝ մեղավորները կպատժվեն»,- ասել է Հարությունյանը։

Ավելի վաղ, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ահազանգով այցելել է թիվ 189 դպրոց և դրամահավաքի դեպք բացահայտել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---