Բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր» ոստիկանության բաժիններ են բերվել (վիդեո) 19 մայիսի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: Ինչպես ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի: Նշվում է, որ հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից: «Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա և´ հանրությունը, և´ նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրակա´ն տեղի ու դերի մասին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության ղեկավար կազմին ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին ներկայացնելիս, ձևակերպել էր այն խնդիրները, որոնք դնում է ՀՀ ոստիկանության առաջ. առաջինը՝ իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Նա նշել էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |