Աշոտյանը դժգոհել է Հ1-ից իր հարցը չհեռարձակելու համար24 մայիսի 2018 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, որը խորհրդարանում կառավարության առաջին հարց ու պատասխանի ժամանակ հարց էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքել է Հանրային հեռուստաընկերությունից, որի լրատվական հաղորդումը ցուցադրել էր միայն Փաշինյանի պատասխանը: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հ1-ի լրատվական թողարկումն եմ նայում, կառավարության հետ հարց ու պատասխանը։ Ուրեմն տղերքը մոնտաժի աստվածներն են։ Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որևը կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ»,-գրել է նա։ Պատգամավորը հավելել էր, որ դա «Նոր Հայաստանին չի սազում»: «Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Հ1-ի էկրանին շատ հաճախ էր երևում, անգամ իմ հաղորդման հյուրն է եղել։ Հիշեք նաև, որ լրատվականը առանձին ստորաբաժանում է Հանրայինում»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ: Սակայն, ավելի ուշ, Հանրային հեռուստաընկերության խորհրդարանական հատուկ թողարկման մեջ Աշոտյանի և Փաշինյանի հարց ու պատասխանն ամբողջությամբ է հեռարձակվել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |