Հանքարդյունաբերական մոտ 30 ընկերությունում ստուգումներ կլինեն24 մայիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 24-ի նիստում հանձնարարել է ՀՀ-ում հանքարդյունաբերական 28 ընկերությունում ստուգումներ սկսել՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը գնահատելու և դրանք չեզոքացնելու նպատակով: «Հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ստուգումներ են նշանակվել 28 ընկերությունում», - ասել է Փաշինյանը `դիմելով լրատվամիջոցներին, որ վերջիններս վերահսկեն գործընթացը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հրապարակել, որում անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին: «Առաջիկա օրերին համապատասխան տեսչական մարմիններին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված, ՀՀ օրենսդրությանը և բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ, և, իհարկե, մենք այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում: Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն, որևէ հանք շահագործող ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրանից կբխեն իրավական համապատասխան հետևանքներ», - ասել էր նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |