Փոխվարչապետ. Կապի մեջ ենք «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» ղեկավարության հետ, հորդորել ենք ցուցարարներին բացել ճանապարհը24 մայիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին կառավարության շենքի մոտ հանդիպել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ բողոքող ցուցարարներին: Նրանք մասնավորապես դժգոհում են ընկերության վարած կադրային քաղաքականությունից, ինչպես նաև դրա ստեղծած բնապահպանական խնդիրներից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ փոխվարչապետը: Անդրադառնալով ընկերության տարածած հայտարարությանը, որի համաձայն այն «մի խումբ կողմնակի անձանց գործողությունների հետևանքով» դադարեցնում է իր գործունեությունը, փոխվարչապետը տեղեկացրեց, որ հորդորել է բողոքի ակցիաներ իրականացնողներին բացել ճանապարհները՝ չխոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությանը: «Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, այս պահին, ցավոք, խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն կշարունակենք աշխատանքը նրանց հետ», - ասել է Ավինյանը: Ավելի վաղ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ «Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |