Հրայր Թովմասյանը մտադիր չէ հրաժարական տալ25 մայիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը երբեք որևէ քաղաքական ուժի հետ չի համագործակցում, Սահմանադրական դատարանը իրականացնում է իր գործառույթները: Այդ մասին հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին հարցին։ Թովմասյանի խոսքով՝ այն սահմանադրությունը, որի մշակմանն ինքը մասնակցել է, արժանացել է և հայաստանյան, և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում դեռևս որևէ խնդիր չի առաջացել, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ՝ ՍԴ նախագահը պատասխանել է, որ նման մտադրություն չունի։ Խոսելով այն մասին, թե Վահե Գրիգորյանին տեսնում է դատարանի կազմում, Հրայր Թովմասյանն ասել է. «Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը: Ես որպես Սահմանադրական դատարանի նախագահ ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը»։ Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ 2018-ի մարտի 21-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ: Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |