Սամվել Բաբայանն ազատ չի արձակվել25 մայիսի 2018 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշում չի կայացվել։ Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ, Բաբայանի կողմնակից Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ դատարանը որոշում էր կայացրել՝ վարույթ է ընդունում Բաբայանի գործը: «Դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորի երաշխավորությամբ», - նշել է նա՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կային նրա խափանման միջոցը փոխելու: Մայիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |