«Վերջին զանգի» օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն եղել

«Վերջին զանգի» օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն եղել

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

Մայիսի 25-ին ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար:

«Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---