Եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ռազմական միջոցների կդիմի իր անվտանգությունն ապահովելու համար11 ապրիլի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Միանշանակ, Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր պետական սահմանների մոտ իր շահերը պաշտպանելու համար: Դրանք կլինեն ոչ միայն ռազմական, այլ նաեւ այլ բնույթի միջոցներ»,-ասել է Բալուեւսկին: Խոսելով այն մասին, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, Գլխավոր շտաբի պետն ասել է. «Մենք կսպասենք` հարցը միանշանակ չէ»: «Ուկրաինայի բնակչությունը միանշանակորեն դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Չնայած այսպես կոչված հանրաքվեին Վրաստանում, որի համաձայն բնակչության շուրջ 70 տոկոսը կողմ է այդ գաղափարին, դեռեւս ամեն ինչ պարզ չէ, տեսնենք»,-հայտարարել է Բալուեւսկին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Բուխարեստում ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի եւ Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագրին հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր, սակայն դաշինքի անդամները հայտարարեցին, թե այդ երկրները հեռանկարում կդառնան դաշինքի անդամներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |