ՀԱԵ-ն մոտ 59 մլն դրամի օգնություն է ցուցաբերել ապրիլյան պատերազմից տուժածներին

ՀԱԵ-ն մոտ 59 մլն դրամի օգնություն է ցուցաբերել ապրիլյան պատերազմից տուժածներին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո 59 միլիոն դրամ (125 000 դոլար) արժողությամբ օգնություն է տրամադրել տուժածներին՝ դեղորայք, բուժպարագաներ, պարենային և իրային օգնություն:

Օգնությունը տարբեր ծրագրերի ու կառույցների միջոցով տրամադրվել է Արցախին, արցախցի տարհանվածներին և սահմանապահ զինվորների ընտանիքներին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---