ՀՀԿ-ին Սարդարապատ չկանչելու մասին. ԱԺ խմբակցություններից 3-ական պատգամավոր է հրավիրվել

ՀՀԿ-ին Սարդարապատ չկանչելու մասին. ԱԺ խմբակցություններից 3-ական պատգամավոր է հրավիրվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից հավասար՝ 3-ական ներկայացուցիչ է հրավիրվել Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ վարաչպետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Մուղնեցյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչների այն դժգոհությանը, որ խորհրդարանական մեծամասնությունից ընդամենը երեք պատգավոր է հրավիրվել միջոցառումներին։

Ըստ նրա, ի սկզբանե, նպատակը եղել է ոչ թե որևէ մեկին չհրավիրելը, այլ հյուրերի հնարավորինս ներառական ցանկ ունենալը։

«Բոլոր խմբակցություններից հավար թվով պատգամավորներ են հրավիրվել, մի քանի միլիոնանոց երկրում բազմաթիվ խմբեր կան, որոնց ներկայացուցիչների ներկայությունը նույնպես կարևոր էր», - ասել է Մուղնեցյանը։

PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանն ասաց, որ միջացառումներին նույնիսկ փոխվարչապետ Միրզոյանը ներկա չի եղել։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես դժգոհություն է հայտնել միջացառումներին իրեն չհրավիրելու համար։

«Առաջին հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը միասնականությունն է եղել։ Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ֊ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը», - գրել է նա։

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Սարդարապատում Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին՝ պատճառաբանելով, որ նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջական կազմով։ Նա հրավիրված է եղել միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ՝ երեք պատգամավորի շարքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---