Վրաստանը պահանջել է ԵԱՀԿ-ից «հարգել ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականությունը»11 ապրիլի 2008 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ՎՈՒԱՄ-ի անունից ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում պահանջել է «հարգել այդ միավորմանն անդամակցող երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում: Ինչպես լրագրողներին է հայտարարել Դոլիձեն, հայտարարությունն արվել է ՎՈՒԱՄ-ի անունից եւ վերաբերվել է այդ միավորմանն անդամակցող երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միավորմանը: «Մենք ուշադրություն ենք հրավիրել այդ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության վրա, ինչը վերջերս որոշակի ճնշումների է ենթարկվում որոշ երկրների կողմից»,-հայտարարել է Դոլիձեն: Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ սա «ամենացավոտ» թեման է ՎՈՒԱՄ-ին անդամակցող երկրների համար: Նա նաեւ նշել է, որ արձանագրվել է նաեւ ՎՈՒԱՄ-ի դիրքորոշումը ԵԱՀԿ-ի բարեփոխման հարցում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |