Բրինքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կա և կմնա ՀՀ-ի ամուր գործընկերը

Բրինքը՝ Փաշինյանին. ԱՄՆ-ն կա և կմնա ՀՀ-ի ամուր գործընկերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Նա կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է գործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման, իրավական համակարգերում բարեփոխումների իրականացումը:

Բրիջիթ Բրինքը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու և էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ:

«Միացյալ Նահանգները կա և կմնա Հայաստանի կառավարության և ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը՝ մենք կաջակցենք Ձեր կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմանների ապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի և ամերիկյան ներդրողների»,- ասել է Բրիջիթ Բրինքը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացային գործընթացին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, կարևորել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների խթանմանը, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացմանը, երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող այլ հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---