Մոսկվայում ավելացել են ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունները, սակայն այդ փաստերը լռության են մատնվում

PanARMENIAN.Net - Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի փորձագետ Սեմյոն Չառնու խոսքերով, վերջերս Մոսկվայում աճել է ազգամիջյան հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը, սակայն այդ փաստերը լռության են մատնվում: Փորձագետը համարում է, որ շրջանների թվում նեոնացիստական հանցագործությունների քանակով մեծ տարբերությամբ «առաջատարը» Մոսկվան է: «Առաջինը, միջազգային հարաբերությունները չափազանց լարված են: Երկրորդը, այստեղ կենտրոնացած են բավականին մեծ կառույցներ, քարոզիչներ եւ այլն: Ուստի այստեղ հարձակումներն էլ են շատ»,-ասել է Սեմյոն Չառնին: Այն դեպքում, երբ իրավապահ մարմինները նշում են, որ վերջին տարիներին ազգայնամոլության հողի վրա հանցագործությունների քանակը երկու անգամ ավելացել է, Մոսկվայի իշխանությունները հակառակը, խոսում են էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների նվազման մասին: Պաշտոնյաների կարծիքները տարբերվում են, քանի որ քաղաքի իշխանությունները ցանկանում են քաղաքի բարենպաստ պատկեր ստեղծել, նշում է փորձագետը:



«Մոսկովյան իշխանությունները շահագրգռված են ստեղծել քաղաքի բարենպաստ պատկերը: Ժամանակին, նույն կերպ Պետերբուրգի իշխանություններն ասում էին, որ ով ասում է, թե Պետերբուրգը հարձակումների կենտրոն է, վատաբանում են քաղաքը: Դա լավ իմիջի ստեղծման խնդիր է»,- հայտարարել է ռուս փորձագետը: «Ցավոք, հարձակումների քանակն աճում է, նրանց աճը դադարեցնելու համար հարկավոր է երկու բան համատեղել: Առաջինը, խստորեն հետապնդել ինչպես հարձակումների մասնակիցներին, այնպես էլ այն մարդկանց, որոնք գաղափարական քողարկում են ստեղծում: Նրանց, ով չի սպանում, այլ գրում է, խոսում է, տպագրում է թե հարկավոր է հարձակվել, զենք պահել, օկուպանտների դեմ դուրս գալ, որոնք եկել լցվել են մեր հողերի վրա եւ այլն: Երկրորդը, անշուշտ, հարկավոր են հանդուրժողականություն քարոզող ծրագրեր: Ընդ որում քարոզչությունը պետք է երկկողմանի լինի` եւ նրանց համար, ով այստեղ է, եւ նրանց, ով գալիս է մեզ մոտ: Որպեսզի մարդկանց համար պարզ լինի, որ կան ինչ-որ ավանդույթներ, որոնք ավելի լավ է չխախտել, քանի որ դա որոշակի գրգռվածություն է առաջացնում»,-ասում է փորձագետը:



«Վերջերս ծայրահեղական հանցագործությունների քանակն ավելացել է: Վերելքը սկսվեց դեռեւս անցյալ տարվա երկրորդ կեսին, երբ սկսեցին հայտնվել սպանությունների վրա մասնագիտացող հանցախմբեր: Ոչ թե նախկինում սքինհեդների պես` երբ հարձակումները եզակի էին եւ բավականին իմպուլսիվ: Այժմ արդեն հայտնվում են հանցախմբեր, որոնք հատկապես սպանություններով են զբաղվում, դուրս են գալիս, այսպես ասած, «որսի եւ հարձակվում են»,-հայտարրել է փորձագետը: «Թե հանցագործությունների որ մասն է բացահայտվում, բարդ է ասել, քանի որ հաղորդագրությունները քիչ են: Սովորաբար հաղորդագրություն է լինում, թե կատարվել է սպանություն, ընթանում է հետաքննություն եւ վերջ: Թե որքանով է այն բացահայտվում, մենք իմանում ենք սովորաբար դատարանի դահլիճում: Ընդհանուր առմամբ, հանցագործությունների բացահայտման տոկոսը բավականին մեծ է, բոլոր քիչ թե շատ աղմկալի գործերով մարդկանց արդեն բռնել են, եւ նույնիսկ դատապարտել»,-նշել է Սեմյոն Չառնին, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---