Անձրևները կշարունակվեն մինչև հունիսի 3-ը

Անձրևները կշարունակվեն մինչև հունիսի 3-ը

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում`մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---