Լեռնային Ղարաբաղում ընթանում է Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված գիտաժողովը

PanARMENIAN.Net - Արցախի պետական համալսարանում անցնում է «Արեւմտյան Հայաստան` անցյալն ու ներկան» խորագրով երկօրյա գիտաժողովը, նվիրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Միջոցառմանը, որի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի Հայագիտական կենտրոնը, Արցախի գավառագիտական թանգարանը, Արեւմտյան Հայաստանի Հայկական վեհաժողովը եւ RAA կազմակերպությունը, որ ուսումնասիրում է հայկական հուշարձանները, մասնակցում էին նաեւ գիտնականներ Հայաստանից, Սիրիայից եւ Ֆրանսիայից: Ելույթ ունեցողները նշել են, որ միջոցառման նպատակը ոչ միայն Ցեղասպանության դատապարտումն է, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի այժմյան իրավիճակը ներկայացնելը, հաղորդում է Karabakh-Open.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---