ՀՀԿ․ Շիրակ Թորոսյանը հեռացվել է խմբակցությունից, ոչ թե հեռացել

ՀՀԿ․ Շիրակ Թորոսյանը հեռացվել է խմբակցությունից, ոչ թե հեռացել

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հեռացվել է ՀՀԿ խմբակցությունից: Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ:

Խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել:

«ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քննարկվել է խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցը: Խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների»,-ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Շիրակ Թորոսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունից և ԱԺ-ում խմբակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը ևս դուրս է գալիս ՀՀԿ-ից:

Նա նշել է, որ ճիշտ է համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ և կանխատեսելի պայմաններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---