ԵԽԽՎ-ն մտահոգ է ՀՀ նախորդ իշխանության հասցեին սոցցանցերում «ատելության խոսքով»29 մայիսի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում հրապարակել էԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինայի՝ (Ուկրաինա) հայաստանյան վերջին իրադարձությունների մասին զեկույցը: Համազեկուցողները շնորհավորել են քաղաքական ուժերին և հայ ժողովրդին հեղափոխության ընթացքում դրսևորած զսպվածության և քաղաքական հասունության համար, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների: «Տեղի ունեցած իշխանափոխության ձևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումը, ընդգծում են քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաև այն, որ քաղաքական ուժերը հակված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը», - նշված է զեկույցում: Համազեկուցողները նկատել են, որ հայ ժողովուրդը արագ և խորը բարեփոխումների մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: Այս համատեքստում նշվել է, որ վարչապետի ձևավորած ներառական կառավարությունը և Նիկոլ Փաշինյանի՝ կայուն և ժողովրդավար միջավայր ստեղծելու հստակ մտադրությունը ձևավորել են ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու և ազգային անվտանգության համար անհրաժեշտ պայմանները: «Սրանից զատ, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված այն ազդանշանները, որ դատական համակարգը լինելու է ամբողջովին անկախ՝ առանց քաղաքական միջամտության, փարատում են քաղաքական հաշվեհարդարի մտավախությունը, որի մասին լսել ենք մեր այցի ընթացքում»,-նշել են համազեկուցողները՝ հավելելով, որ որ քաղաքական գործիչների հանցավոր գործունեթյունը չպետք է անպատիժ մնա: Զեկուցողները միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնել սոցիալական ցանցերում նախորդ իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների առթիվ: Զեկուցողները նաև ընդգծել են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ դրանց համար նոր կառավարության կողմից համապատասխան պայմաններ ձևավորելուն պես: «ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության հաստատման ճանապարհին», - եզրափակվում է զեկույցը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |