ԱԱԾ-ն հաստատում է «Երևան Սիթիում» ստուգումների լուրը

ԱԱԾ-ն հաստատում է «Երևան Սիթիում» ստուգումների  լուրը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակում: Այս տեղեկությունը PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Նա հավելեց, որ մայիսի 30-ի երեկոյան ԱԱԾ-ն պաշտոնական մեկնաբանություն կհրապարակի:

Հարցին, թե արդյոք ԱԱԾ աշխատակիցների կողմից Ալեքսանյանի առանձնատանը ստուգումներ իրականացնելու տեղեկությունը համապասխանում է իրականությանը, Գալստյանը չմեկնաբանեց:

Ավելի վաղ, մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱԱԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Երևան Սիթի»՝ Երևանի քաղաքի տարբեր համայնքներում գտվող սուպերմարկետներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---