Ճանաչելով իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար` Թուրքիան կկարողանա մեղմացնել իր մեղքը12 ապրիլի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ին, հարգելով Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, մենք մեր բողոքն ենք հայտնում Թուրքիայի աննախադեպ դիրքորոշման դեմ, որը խոչընդոտում է Ցեղասպանության թեմայի ցանկացած քննարկման եւ փորձում է մեղքը բարդել Ցեղասպանության զոհերի վրա` պնդելով, որ իրենք են հրահրել բռնության կիրառումը»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Բեռլինի հայ համայնքի հայտարարության մեջ: «Նրանք, ով անմիջական մասնակցություն չեն ունեցել հայերի ջարդերին, եղել են այդ իրադարձությունների վկաները, եւ միանգամայն ակնհայտ է, որ հանցագործները գործել են այդ վկաների համաձայնությամբ: Հետեւաբար, նրանք եւս պատասխանատվություն են կրում եւ մեղավոր են Ցեղասպանության իրագործման համար»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակներն ընդգծում են նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմության մի մասն է կազմում, այլ նաեւ արտացոլում է այսօրվա Թուրքիայի ամբողջական պատկերը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ճանաչելով պատասխանատվությունը մարդկության դեմ կատարված հանցագործության համար, Թուրքիան կկարողանա մեղմացնել իր մեղքը, հակառակ դեպքում Թուրքիան կպահպանի Հայոց ցեղասպանության համար մեղավորի խարանը նաեւ հաջորդ սերունդների աչքերում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |