Երևանի հյուրանոցներից մեկում «օրենքով գողերի» հավաք է կասեցվել (վիդեո)

Երևանի հյուրանոցներից մեկում «օրենքով գողերի» հավաք է կասեցվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում: Համապատասխան գործողություններ են իրականացվել, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Միևնույն ժամանակ մասնակիցները զգուշացվել են հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Ոստիկանություննայսուհետ ևս տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---