ԱԳՆ. ԱԱԾ-ն ստուգում է աբխազական անձնագրով ՀՀ մտած անձանց մասին լուրը

ԱԳՆ. ԱԱԾ-ն ստուգում է աբխազական անձնագրով ՀՀ մտած անձանց մասին լուրը

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում Խամիդա Արջենիա անունով գրանցված օգտատերն օրերս իր՝ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության անձնագրի լուսանկարն էր հրապարակել, որում երևում էր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության երկու կնիք:

«Հաջող ժամանում Հայասատան», - գրել էր նա՝ հավաստելով այն մասին, որ աբխազական անձնագրով անարգել մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը:

Ավելի ուշ, օգտատերը հեռացրել էր այդ լուսանկարն իր հաշվից:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, որ ազգային անվտանգության ծառայությունն այժմ քննություն է իրականացնում՝ պարզելու այդ տեղեկատվության իսկությունը: Հարցին, թե կարող է արդյոք որևէ մեկն աբխազական անձնագրով մուտք գործել Հայաստան, Բալայանն ասաց, որ «տրմաբանորեն չի կարող, քանի որ ՀՀ-ն չի ճանաչել Աբխազիայի անխակությունը»:

Ավելի վաղ, Վրաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ վրացական և հայկական մամուլում շրջանառվել էր տեղեկություն, համաձայն որի մի խում երիտասարդներ աբխազական անձնագրերով անարգել մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարաքծ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---