ԼՂՀ-ում ձերբակալվել է ղարաբաղյան կողմն անցած ադրբեջանցի մի զինծառայող

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի մի զինծառայող: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ձերբակալվածն իր հետ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Նա ներկայացել է որպես ադրբեջանական բանակի 190-րդ բրիգադի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթով, որը ծնվել է 1989թ. Ադրբեջանի Հանրապետության Շամախիի շրջանի Հիլմանի գյուղում:



ԼՂՀ համապատասխան մարմինները պարզում են ադրբեջանական զինծառայողի` ղարաբաղյան կողմն անցնելու դրդապատճառներն ու հանգամանքները: ԼՂՀ` ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կատարվածի մասին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված` ԵԱՀԿ եւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի գրասենյակներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---