The Mօscow Post.. Ռ.Քոչարյանի նշանակման հարցն արդեն ընդգրկվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի օրակարգում

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» նախագահի տեղակալի պաշտոնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշանակման հարցն արդեն ընդգրկվել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի օրակարգում, հաղորդում է The Mօscow Post.-ը` հղում անելով սեփականատերին մոտ կանգնած աղբյուրների վրա: Մինչդեռ, ինչպես այսօր հայտարարել էր «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, «Գազպրոմը» չի հաստատել տեղեկությունն այն մասին, թե ընկերության փոխնախագահի պաշտոնն առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանին:



Ինչպես հայտարարել է, մեկնաբանելով այդ պաշտոնում Ռ Քոչարյանի նշանակման հնարավորությունը, «Անտանտա-Կապիտալ» ներդրումային ընկերության ավագ վերլուծաբան Թիմուր Խայրուլինը, «Գազպրոմի» նախագահի տեղակալի պաշտոնն այնքան էլ առանցքային չէ, որքան թվում է: Նա չի լուծում առանցքային հարցեր: Մյուս կողմից, այդ տեղը զբաղեցնող մարդը պետք է փորձ ունենա, ծանոթ լինի բնագավառին, ինչը, ցավոք, Քոչարյանը չունի: Ի դեպ, հավանաբար դա քաղաքական պաշտոն կլինի, որը կլուծի ԱՊՀ-ի հետ կապերի հարցերը»,-ասել է Խայրուլինը:



Հիշեցնենք, որ անցած շաբաթ PanARMENIAN.Net ին Մոսկվայի լավատեղյակ մի աղբյուր հայտնել էր, որ Ռ.Քոչարյանին առաջարկվել է «Գազպրոմի» փոխնախագահի պաշտոնը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---