Ամենամեծ 5 խոշոր սուպերմարկետը զբաղեցնում է ընդհանուր մանրածախ առևտրի 15%-ը![]() 5 հունիսի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) անդրադարձել է խոշոր սուպերմարկետների խնդրին, նշելով, որ որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող։ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը: «Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետը ( «Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ» ) միասին զբաղեցնում է ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը:Հայաստանում մանրածախ առևտրով զբաղվում են հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է 17 223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր քանակը 82 է»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, սակայն, որ կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը սահմանափակելու հնարավորություններն ու ռիսկերը բավականին ցածր են: ՏՄՊՊՀ-ն կ շարունակի է վերահսկողություն և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ: «Առավելապես քննարկվում է մսի թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում»,- ասված է ՏՄՊՊՀ հայտարարության մեջ։ Նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխության վերաբերյալ նշվում է, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, և նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները և դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները Հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում։ Ընթերցեք նաև.Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |