Հայկ Կյուրեղյանը պատիժը բաց ռեժիմով կկրի

Հայկ Կյուրեղյանը պատիժը բաց ռեժիմով կկրի

PanARMENIAN.Net - 2014 թվականին օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման փակ ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի: Այս մասին գրում է «Ա1+»-ը:

Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանն հայտնել է, որ հունիսի 5-ին պարզ կլինի, թե երբ նա կանցնի պատժի կրման բաց ռեժիմի:

2014 թվականին Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաների մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Այդ օրը ընթանում էր2013 թվականի նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ բախումներից հետո ազատազրկվածՇանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---