Սաուդյան Արաբիայի կանայք սկսել են վարորդական իրավունք ստանալ

Սաուդյան Արաբիայի կանայք սկսել են վարորդական իրավունք ստանալ

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը սկսել է վարորդական իրավունք տրամադրել կանանց:

Հունիսի 4-ին առաջին 10 կանայք ստացել են ավտոմեքենա վարելու իրավունք: Նրանք նախապես հանձնել էին մեքենա վարելու քննությունը: Բացի այդ, նրանք բոլորն արդեն ունեին վարորդական իրավունքներ այլ երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, գրել է Meduza-ն Associated Press-ի վրա հղումով:

Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը մտադիր է ամբողջությամբ չեղարկել մեքենա վարելու արգելքը կանանց համար հունիսի 24-ից:

Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն էր, որտեղ կանանց թույլ չէին տալիս մեքենա վարել: Այդ արգելքը գործում էր 1950-ականներից:

Կանանց սոցիական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի Vision 2030 ռազմավարության մաս է կազմում: Մարտին թագավորության կանանց թույլատրվեց ծառայել զինված ուժերում՝ ընդհանուր առմամբ 140 թափուր տեղ բացվեց, իսկ կանանց հայտերը բանակում ծառայելու համար 107.000-ից ավելի էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---