ԵԼՔ-ից 2 պատգամավոր «Սասնա ծռերից» Հրաչ Հակոբյանին ազատելու երաշխավորագիր են գրել

ԵԼՔ-ից 2 պատգամավոր «Սասնա ծռերից» Հրաչ Հակոբյանին ազատելու  երաշխավորագիր են գրել

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորագիր են ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու դիմաց: Այդ մասին Հրաչ Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ», - ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Ավելի վաղ «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

«Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը»,-ասվում է «Սասնա Ծռերi» հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---